Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբինգը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել են թուրքական կողմի անհանգստությունը սոցիալական ցանցերում չինական դիվանագիտական առաքելության հրապարակումների կապակցությամբ: Այս մասին հայտնում են թուրքական պաշտոնական շրջանակներում աղբյուրները:
Ըստ տեղեկությունների՝ խոսքը դեսպանատան Twitter-ի էջում տեղադրված հաղորդագրությունների մասին է:
Երեքշաբթի Թուրքիայում ՉԺՀ դեսպանության թվիթերյան էջը նշել էր ընդդիմադիր IYI Parti («Լավ կուսակցություն») կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին իր գրառման մեջ՝ գրելով, որ Սինցզյան–ույղուրական ինքնավար մարզը Չինաստանի անքակտելի մասն է։
«Սա միջազգայնորեն ճանաչված և անվիճելի փաստ է: Չինական կողմը խստորեն դատապարտում է ցանկացած անձի կամ պետության ցանկացած մարտահրավեր Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Չինական կողմը իրեն իրավունք է վերապահում հիմնավորված պատասխանի»,- նշել է Չինաստանի դիվանագիտական առաքելությունը:
Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը գրել էր, որ «այսօրվա պես են հիշում Արևելյան Թյուրքեստանում (Սինցզյան–ույղուրական ինքնավար մարզը) տեղի ունեցած կոտորածների ցավը, թեև 31 տարի է անցել»։
Նմանատիպ գրառում էր կատարել նաև ազգայնական Աքշեները։