Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
AFP-ի լրագրող Արման Սոլդենը զոհվել է Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցած հրթիռակոծության հետեւանքով։ Հաղորդվում է, որ Սոլդենը գտնվել է Չասով Յար քաղաքի մոտ, որը գտնվում է Բահմութի մերձակայքում։ Հրթիռն արձակվել է «Գրադ»-ից»։ Այն ընկել է այն վայրի մոտ, որտեղ պառկած էր լրագրողը։ Թիմի մյուս անդամները չեն տուժել:
«Նրա մահը սարսափելի հիշեցում է այն ռիսկերի եւ վտանգների մասին, որոնց ամեն օր բախվում են Ուկրաինայում հակամարտությունը լուսաբանող լրագրողները»,-ասել է AFP-ի նախագահ Ֆաբրիս Ֆրայսը:
Արման Սոլդենը Ուկրաինա էր ժամանել AFP-ի լրագրողների առաջին խմբի կազմում, որն այնտեղ էր ուղարկվել 2022 թվականի փետրվարի 24-ին ռուսական ներխուժման սկսվելուց անմիջապես հետո։ Անցյալ տարվա սեպտեմբերից Սոլդենը բնակվում էր Ուկրաինայում եւ ղեկավարում էր AFP խումբը, որը լուսաբանում էր երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Նա պարբերաբար մեկնում էր առաջնագիծ՝ դեպի Ուկրաինայի արեւելք եւ հարավ։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ Սոլդենը դարձել է ԶԼՄ-ների արդեն 11-րդ ներկայացուցիչը, որը զոհվել է Ուկրաինայում պատերազմի լուսաբանման ժամանակ: