|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիան ու Ադրբեջանը, օգտագործելով իրենց տնտեսական հզորությունն ու անտեսելով միջազգային իրավունքը, փորձում են ճնշել, ինչ-որ բաներ պարտադրել մյուս պետություններին: Այս մասին Yerkir.am-ին ասաց Ուրուգվայի համալսարանի դասախոս, դոկտոր Գերարդո Գայդանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի կոչերին, որոնցով մյուս պետությունների ժողովուրդներին «հորդորում» է չայցելել Արցախ:
Գայդանոն, որն այստեղ է՝մասնակցելու «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին, մինչ այդ եղավ Երևանում և Ծիծեռնակաբերդում, ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նրա խոսքով՝ իրենք լավ ծանոթ են ադրբեջանական կողմի՝ այլ երկրներից Արցախ այցելությունները կանխարգելելու քաղաքականությանը, ասում է՝ շատ անգամներ Ադրջեբանն այդ հարցում Թուրքիայից է զորակցություն ստանում:
«Եկել եմ փոքր երկրից՝ Ուրուգվայից, որը պատիվ ունեցավ առաջինը պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ինչը մեր պետության և ժողովրդի համար մեծ առաքելություն էր: Մեր երկրում ոչ թե ճնշումն ու ուժն է գերակա, այլ իրավունքը: Մենք չպետք է վախենանք, և որևէ մեկը չպետք մեզ կանգնեցնի»,- ասաց Գերարդո Գայդանոն:
Նա հայտնեց՝ որպես իր երկրի ներկայացուցիչ՝ հանձնարարություն ունի Արցախում իրենց զորակցությունը հայտնելու տեղի ժողովրդին: