|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Սեթո Բոյաջյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի՝ Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա դատապարտող հայտարարությանը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԱԿՈՆԻԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ՝ Ո՞ՒՐ Է ՍԻՐԻԱՀԱՅՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թեեւ ուշացած, Հայաստանի արտգործնախարարությունը քիչ առաջ հրապարակեց հայտարարություն, որում Հայաստանը դատապարտում է Սիրիայի դեմ Թուրքիայի «ռազմական ներխուժումը», որ «ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ»: Այս հայտարարության մեջ ոչ մի նշում չկա սիրիահայության մասին»,- գրել է նա՝ հավելելով, որ առավոտյան հրապարակած «ՀԱՅԱՍՏԱՆ ՏԷ՞ՐՆ Է ՍՓԻՒՌՔԱՀԱՅՈՒ ԻՐԱՒՈՒՆՔԻՆ» հոդվածով դարձյալ նույն հարցադրումն է անում։