կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-06 12:56
Հասարակություն

Թբիլիսահայ համայնքը 5000 դոլար է հանգանակել սիրիահայության համար

Թբիլիսահայ համայնքը 5000 դոլար է հանգանակել սիրիահայության համար

Թբիլիսիի մի շարք հայկական ոչկառավարական կազմակերպություններ, արձագանքելով ծանր կացության մեջ գտնվող սիրիահայ մեր եղբայրներին և քույրերին օգնություն ցուցաբերելու` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոչին, կազմակերպել են տարբեր միջոցառումներ, որոնցից գոյացած գումարը նախատեսված է սիրիահայերին օգնություն ցուցաբերելուն: Բարեգործական գործողությանը մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, Դավթյան տիկնիկային մշակույթի տունը, Armenian Art Hall էլեկտրոնային ամսագիրը, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, Համահայկական խաղերի միջազգային ասոցիացիայի Վրաստանի մասնաճյուղը, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, գործարարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, թբիլիսահայ համայնքի անդամներ: Հանգանակված գումարը՝ 5000 ամերիկյան դոլար, Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և միջնորդությամբ, փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեկ անգամ արդեն 200 հազար ԱՄՆ դոլար փոխանցել էր սիրիահայերի օգնության հիմնադրամին, այնուհետև տրամադրեց ևս 200 հազար ԱՄՆ դոլար, որում իր բաժինն ունի վիրահայ համայնքը: