|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
2015-ն աննախադեպ է եղել հրդեհների քանակով և ծավալով: Այսօր ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգալդյանը լրագրողներին հայտնեց, որ 9 ամիսների ընթացքում խոտածածկ տարածքներում 4134 հրդեհ է բռնկվել, ինչը 2,5 անգամ ավելի է, քան նախորդ տարի: Սակայն, տխուր պատկերին զուգահեռ, նվազել է անտառային հրդեհների թիվը` այս տարի անտառային հրդեհի 10 դեպք է արձանագրվել` նախորդ տարվա 17-ի փոխարեն:
«Այս տարի հրդեհների պատճառով 707,1 մլն դրամի վնաս է պատճառվել, որը 405 միլիոնով ավելի է, քան 2013-2014թթ.: Հրդեհների հետևանքով մահացածների և տուժողների թիվն էլ է ավելացել. տարին դեռ չի փակվել, բայց արդեն 23 զոհ ու 31 տուժած ունենք»,-ասաց Խանգալդյանը:
Նա նշեց նաև, որ հրդեհների մարումը դժվար աշխատանք է Հայաստանում, քանի որ մեր անտառները բարձրադիր գոտիներում են, և այնտեղ տրանսպորտային միջոցի բարձրանալը գրեթե անհնար է լինում: