կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-29 15:37
Սպորտ

Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս տարի աննախադեպ կլինի

Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս տարի աննախադեպ կլինի

Այսօր տեղի ունեցավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի և Համահայկական  համաշխարհային խաղերի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի համատեղ նիստը, որը նվիրված էր Համահայկական ամառային 6-րդ խաղերին:

 

«Օգոստոսի 2-13-ը անցկացվելու են Համահայկական 6-րդ ամառային խաղերը: Կազմակերպչական բոլոր հարցերն իրականացնելու են ՀԱՕԿ-ը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Համահայկական խաղերի մարզաձևերի աշխարհագրությունն այս տարի մեծացել է: 10 մարզաձևերին գումարվել է 7 մարզաձև: Մասնակիցները 5 հազարից ավելի են և, հավանաբար, դեռ կավելանան: Կառավարության որոշմամբ` ստեղծվել է համապատասխան կազմկոմիտե, որտեղ ընգրկված են 30 գերատեսչություններ  և կառավարությանն առընթեր կոմիտեներ: Վարչապետի կողմից հրավիրվել էր կազմկոմիտեի նիստ, իսկ քննարկումից հետո վարչապետի կողմից արվել են հանձնարարականներ: Պատշաճ մակարդակով անցկացնելու համար ստեղծվել են հանձնաժողովներ»,- ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

 

«Մարզաշխարհի հարգելի' ներկայացուցիչներ,  Համահայկական խաղերը կարևոր մարզական իրադարձություններ են, քանի որ այդ օրերին հազարավոր մարդիկ են գալիս Հայաստան:  Այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, այդ պատճառով մասնակիցների թիվը շատ մեծ է: Մենք պետք է միասնական կարողանանք կազմակերպել ամբողջ աշխատանքը:  Համահայկական խաղերը ամրապնդում են Հայաստան-Սփյուռք-Արցախ կապը»,- ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և հավելեց, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից 50 միլիոն դրամ է տրամադրվել Համահայկական համաշխարհային կոմիտեին մասնակիցների պարգևատրման և կազմակերպչական այլ խնդիրների համար: