|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ավստրալիայի խորհրդարանի դաշնային պատգամավոր, Ավստրալիայի ներկայացուցիչների պալատի ենթակառուցվածքների, տրանսպորտի և քաղաքների հանձնաժողովի նախագահ Ջոն Ալեքսանդրը Երևանում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենք կցանկանային ընկերական խաղ կազմակերպել Հայսատանի և Ավստրալիայի հավաքականների միջև:
Մելիքբեկյանը նշել է, որ դա լավ գաղափար է ու բացատրել է՝ ինչպես է այն հնարավոր իրականացնել:
«Ավստրալիայի հայերը ցանկանում են Հայաստանի հավաքականին և Հներիխ Մխիթարյանին տեսնել Սիդնեյի խոշորագույն մարզադաշտերից մեկում»,- ասել է Ավստրալիայի հայ համայնքի ղեկավար Հայ Կայսերյանը:
«Դա մեր նպատակն է, կփորձենք համոզել Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի նման խաղ կազմակերպի: Կապի մեջ կլինենք Արմեն Մելիքբեկյանի հետ: Կփորձենք նաև ընկերական խաղ կազմակերպել Հայաստանի պատանեկան հավաքականներից մեկի և Ավստրալիայի իրենց հասակակիցների միջև Սիդնեյում»,- ասել է Կայսերյանը:
Կողմերը քննարկել են նաև Ավնայի ակադեմիայի մարզադաշտի՝ ավստրալական ֆուտբոլի համար հնարավոր օգտագործումը, հայկական ֆուտբոլում ներդրումներ իրականացնելու հավանականությունն ու կանանց ֆուտբոլում փորձի փոխանակման կազմակերպումը:
Աղբյուր՝ ArmSport.am