Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵՐԿԻՐ: Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ևս մեկ պատմական պահ է արձանագրել. ՀՄԸՄ Կենտրոնական վարչությունը «Արտակարգ» մեդալ է շնորհել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին։
Վարչապետի պարգևատրման միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, զբոսաշրջության դաշնակցական նախարար Ավետիս Կիտանյանը, հայկական պատգամավորական բլոկի անդամ Հակոբ Թերզյանը, նախկին նախարարներ և պատգամավորներ, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի և Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոսի ներկայացուցիչ, Լիբանանի թեմի քարոզիչ Անանիա ծ. վրդ. Գուճանյանը, Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը, պետական և քաղաքական այլ գործիչներ։
Միջոցառման ընթացքում ներկաները հիշել են նաև Սաադ Հարիրիի հանգուցյալ հոր՝ Ռաֆիք Հարիրիի ունեցած ներդրումը ՀՄԸՄ-ի կյանքում, ով, ընդառաջելով միության խնդրանքին, հսկա գումար է ներդրել ՀՄԸՄ-ի Ֆրանսիայի մասնաճյուղի համար մարզահամալիր կառուցելու ծրագրին, ինչպես նաև մինչև մահը ամեն տարի նվիրատվություն է կատարել այս ծրագրի ֆոնդին։
Օրվա առիթով ելույթով հանդես եկած Հարիրին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՄԸՄ-ին՝ բարձր գնահատելով միության անգնահատելի աշխատանքներն ու երիտասարդների կյանքում ունեցած դերը։
Ի դեպ, առաջին անգամ է, որ ոչ հայ բարձրաստիճան պաշտոնյան արժանանում է ՀՄԸՄ բարձրագույն պարգևներից մեկին։