|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունը, որին մաս են կազմում ԿԿ ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին և երկրում զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, երեկ այցելել էին հանրապետության նախագահ Միշել Աունին:
Ըստ Aztagdaily-ի` հանդիպման ընթացքում քննարկվել են կառավարություն կազմելու վերաբերյալ հարցեր, նաև այդ հարցով խորհրդակցություններ են եղել:
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն իր զորակցությունն է հայտնել նախագահին` մաղթելով, որ կառավարություն կազմելու ուղղությամբ բոլոր խորհրդակցությունները պսակվեն հաջողությամբ: ԿԿ-ն վերահաստատել է իր կեցվածքը` կառավարության կազմում հայության արդար ներկայացուցչություն ունենալու առումով: