|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նախորդ շաբաթ Արաբական ակումների բասկետբոլի մրցաշարում Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության մարզիկների տարած պատմական հաղթանակի կապակցությամբ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորագիր է հղել ՀՄԸՄ-ի Լիբանանի բասկետոլի ակումներին:
Հիշեցնենք, որ Լիբանանում կայացել էր արաբական ակումբների միջև բասկետբոլի 30-րդ առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցել էր նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը:
Ավարտական փուլին հասնելով՝ իրար հետ էին մրցել «Սալա» խումբն ու Լիբանանը ներկայացնող ՀՄԸՄ-ն: Չնայած մրցակից խմբի ուժեղ լինելուն՝ ՀՄԸՄ-ի տղաները 99-98 արդյունքով հաղթանակ էին տարել՝ արժանանալով առաջնության 30-րդ մրցանակին:
