Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց 2017-ից մասնավորեցման ցանկում ներառված Մաշկաբանության և սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոնն այդ ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որի քվեարկության արդյունքն ուշագրավ էր, քանզի երևացին իշխող թիմում առկա հակասությունները։
Նախագծի հեղինակն իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է։ Հիմնավորումն այն է, որ նշված բուժհիմնարկն իր ֆորմատում եզակի է ու չի կարելի մասնավորեցնել։
Առողջապահության նախարարությունը, սակայն, ի դեմս Արսեն Թորոսյանի, բացասական եզրակացություն է տվել նախագծին։
Ըստ խոսակցությունների՝ նախարարը պայմանավորվածություններ ունի հիվանդանոցը մասնավորեցնելու վերաբերյալ։
Ընդհանրապես, Զեյնալյան-Թորոսյան կոնֆլիկտը նոր չէ՝ նրանց կարծիքները հաճախ են բախվում։ Նախապես հայտարարվեց, որ «Իմ քայլն» ազատ է քվեարկելու, արդյունքում ստացվեցին 77 կողմ, 4 դեմ և 22 ձեռնպահ ձայներ:
Դեմ էին իմքայլականներ Արսեն Ջուլֆալակյանը, Հայկ Սարգսյանը, Կարեն Համբարձումյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ձեռնպահներն էին Մակունցը, Անդրանիկ Քոչարյանը, Արման Եղոյանը, Մխիթար Հայրապետյանը, Համազասպ Դանիելյանը, Վահագն Թևոսյանը, Վահագն Հովակիմյանը, այլք»,-գրում է թերթը։