կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-02 22:03
Հասարակություն

Լևոն Քոչարյանը Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպման մասին

Լևոն Քոչարյանը Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպման մասին

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ Hraparak.am-ի հետ զրույցում խոսելով մոր՝ Բելլա Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին, շեշտել է, որ նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում: 

 -Իսկ ի՞նչ կարող եք ասել, առհասարակ, Ձեր մայրիկի և ՌԴ նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մասին։

-Հանդիպման փաստը, ինչպես գիտեք, հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: Ավելին ասել չեմ կարող: 

-Տեղյա՞կ էիք, որ ՌԴ նախագահը հանդիպելու է ձեզ հետ։

-Կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում: 

-Արդյոք հանդիպման նպատակը եղե՞լ է այն, որ ՌԴ նախագահը փորձի միջնորդել ՀՀ իշխանությունների մոտ Ձեր հայրիկին կալանքից ազատելու հարցում։

-Չեմ կարող մեկնաբանել։

-Արդյոք ՌԴ նախագահը մտադրություն ունեցե՞լ է անձամբ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու։ Հնարավո՞ր է՝ այդ հանդիպումն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, դրա համար է նա Ձեր մայրիկին հանդիպել։

-ՌԴ նախագահի մտադրության մասին հարցի հասցեատերը, կարծում եմ, ես չեմ: 

Մանրամասները՝ Hraparak.am-ում։