|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է տարածված լուրը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ. հայտնում է mk.ru-ն:
Առկա տվյալների համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ, Պեսկովը պատասխանել է. «Այո»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 2008 թվականի մարտիմեկյան ակցիաների ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով: