Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ժամը 12:00-ին շտապ հավաք՝ ՀՀ արդարադատության նախարարության առջև։ Պահանջներ՝ հրապարակել հունվարի 11-ին ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։
Այս բովանդակությամբ գրառում է արել և տեսանյութ հրապարակել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Մենք այլեւս չենք ուզում ապրել արծրունական իրականության պայմաններում, երբ 44 օր հաղթում էինք, եւ մի օր էլ արթնացանք պարտված եւ խայտառակաված իրավիճակում։ Մենք պահանջում ենք տեղեկատվություն՝ ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը, ի՞նչ ենք մենք զիջում»,- ասում է Մելիքյանը։
Նշենք, որ այսօր առավոտից Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել նախարարության շենքի առջև, ինչը ամրապնդել է իրավապաշտպանի համոզումը, որ ներսում ընթացակարգեր է անցնում ապազգային ևս մեկ փաստթուղթ, որը Փաշինյանը ստորագրելու է Մոսկվայում հունվարի 11-ին։ Դրանով վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքները Ադրբեջանին հանձնելու գործընթացը։
Yerkir.am-ը վաղ առավոտյան նկարահանել է ոստիկանների հավաքը և իրավապաշտպանի խոսքը։