կարևոր
5743 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-21 10:38
Սփյուռք

ՀՅԴ ներկայացուցիչները Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ քննարկել են Արցախի ապաշրջափակման հարցը

ՀՅԴ ներկայացուցիչները Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ քննարկել են Արցախի ապաշրջափակման հարցը

Դեկտեմբերի 20-ին Մոնրեալի «Հայ կենտրոնում» Կանադային արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հյուրընկալվել է ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի եւ Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից։

Հանդիպմանը արծածվել են Արցախի եւ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումների շրջաննակներում Արցախի շրջափակմանը վերջ տալու, Արցախի պատմամշակութային ժառանգությունն ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանելու եւ Արցախի բնիկ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու հարցեր։ Հայ դատի հանձնախումբն առանձնահատուկ շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետության միջեւ ցամաքային միակ մարդասիրական ճանապարհի փակումը Բաքվի կողմից 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրի սկզբունքները խախտող նախաքայլ է։

Տարածաշրջանի քաղաքական զարգացումների քննարկումների հետ միաժամանակ արծածվել են նաեւ հայ ռազմագերիների հարցն ու Հարավային Կովկասում կանադական առաջին դեսպանատունը Հայաստանում բացելու Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից տարվող աշխատանքները։