|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի և հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին և զբոսաշրջության դաշնակցական նախարար Ավետիս Կիտանյանը այցելել են Հայ կաթողիկե Գրիգոր Պետրոս պատրիարքին և քննարկել կառավարություն կազմելու օրակարգը և այդ կառավարության մեջ լիբանանահայության ներկայացուցչության խնդիրը:
Ըստ Aztagdaily-ի` հանդիպմանը ներկա է գտնվել Հայ կաթողիկե համայնքի Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ Ասատուրյանն ու Մանուել եպս. Պաթաքյանը:
ՀՅԴ պատվիրակությունը ներկայացրել է կառավարության կազմության հարցն ու հայության իրավունքների պաշտպանության առնչությամբ ի գործ դրված ճիգերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Լիբանանի հայության դիմագրաված դժվարությունները, հատկապես ընկերային և կրթական մակարդակներում: