|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իսրայելի ոստիկանությունն արդեն երկրորդ անգամ հարցաքննում է երկրի վարչապետ Բինյամին ՆԵթանյահուին նրա մերձավորների դեմ հարուցված քրեական գործի շրջանակում. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են «Բեզեկ» հեռուստակոմունիկացիոն ընկերության ղեկավարության հետ կոռուպցիոն փոխհարաբերություններ ունենալու մեջ: Հետաքննության համաձայն` պաշտոնյաներն առաջ են տարել «Բեզեկ»-ի շահերը, փոխարենը` ընկերության վերահսկողության տակ գտնվող Walla ինտերնետային ռեսուրսը դրական է լուսաբանել Նեթանյահուի գործունեությունը
Կհարցաքննվեն նաև Նեթանյահուի կինը` Սառան, և որդին` Յաիրը: