Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Օտարերկրյա գործակալների ռեսուրսների վրա գովազդն արգելող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է Պետդուման, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Որոշումը վերաբերում է ցանկացած հարթակի՝ կայքերի, բլոգների, սոցիալական ցանցերի։ Արգելվում է նաև գովազդել օտարերկրյա գործակալների ռեսուրսները լրատվամիջոցներում և համացանցում։
Արգելքները խախտելու դեպքում ֆիզիկական անձը կպատժվի մինչև 50 հազար, իսկ իրավաբանական անձը՝ մինչև 500 հազար տուգանքով։ Այն նաև նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ մինչև երկու տարի ազատազրկում։
Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է նաև Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, նշելով՝
«Այդ գումարը ստացած սրիկաներից շատերը չեն թաքցնում, որ դրանք օգտագործել են Կիևի նացիստական ռեժիմը ֆինանսավորելու համար, որը սպանում է մեր զինվորներին, սպաներին և քաղաքացիական անձանց։
Միայն անցյալ տարի ավելի քան 200 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց ապրանքներն ու ծառայությունները գովազդել են օտարերկրյա գործակալների տեղեկատվական ռեսուրսներում»։