Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական բյուջեի սոցիալական ծախսերը (մլն դրամ)
|
1995թ. |
1996թ. |
1997թ. |
Կրթություն |
13.568 |
13.293 |
13.653 |
Գիտություն |
1.166 |
1.838 |
1.812 |
Առողջապահություն |
9.646 |
9.286 |
9.541 |
Սոցիալական ապահովություն |
10.024 |
13.220 |
12.614 |
Սոցիալական ծանր պայմաններում, որում գտնվում էր երկիրը, դժվար չէ պատկերացնել, թե սա ինչ է նշանակում։ Պատահական չէ, որ հատկապես 1992-1996թթ. մարդկանց կենսամակարդակը խիստ վատացավ։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, բերենք մի օրինակ.
1995թ. միջին կենսաթոշակը Հայաստանում կազմում էր ընդամենը շուրջ 1400 դրամ։ Այդ գումարով կարելի էր գնել,ասենք,10 կգ հաց կամ 10 լիտր բենզին։
1996-1997թթ. միջին ամսական կենսաթոշակը կազմում էր համապատասխանաբար՝ 2308 եւ 3164 դրամ,որն էապես ցածր էր ԱՊՀ շատ երկրների համեմատ։
Սիջին ամսական կենսաթոշակի մեծությունը ԱՊՀ-ում (դոլարով)
|
1996 |
1997 |
Հայաստան |
7.2 |
7.3 |
Վրաստան |
7.8 |
8.4 |
Ադրբեջան |
6.2 |
11.4 |
Բելառուս |
36.5 |
39.6 |
Ղազախստան |
44.8 |
47.0 |
Ղըրղզստան |
14.8 |
17.6 |
Մոլդովա |
16.9 |
17.7 |
Ուզբեկստան |
26.9 |
24.2 |
Ուկրաինա |
27.5 |
27.5 |
Տաջիկստան |
2.7 |
1.4 |
Ռուսաստան |
57.6 |
61.7 |
Անգամ այս չնչին գումարները պետությունը չէր կարողանում ժամանակին վճարել։ Կենսաթոշակների ուշացումները հասնում էին 3-4 ամսվա։
Նույնն էր պատկերը նաեւ աշխատավարձի ոլորտում։
Միջին ամսական անվանական աշխատավարձը ԱՊՀ-ում (դոլարով)
|
1996 |
1997 |
Հայաստան |
22.9 |
27.7 |
Վրաստան |
23.0 |
32.8 |
Ադրբեջան |
20.8 |
35.5 |
Բելառուս |
89.1 |
90.8 |
Ղազախստան |
101.0 |
111.6 |
Ղըրղզստան |
38.3 |
39.2 |
Մոլդովա |
40.7 |
47.6 |
Ուզբեկստան |
53.7 |
48.4 |
Ուկրաինա |
68.8 |
76.9 |
Տաջիկստան |
10.1 |
8.8 |
Ռուսաստան |
154.2 |
164.3 |
Ակնհայտ է, որ Հայաստանում աշխատավարձն անհամեմատ ցածր էր, քան ԱՊՀ շատ երկրներում։ Պատճառը տնտեսության անմխիթար վիճակն էր։
Պատկերն ավելի տխուր էր աշխատավարձի վճարման ոլորտում։ Ասենք, առողջապահության բնագավառի աշխատավարձերի ուշացումները հասնում էին ընդհուպ մինչեւ 9-10 ամսվա։ Բյուջետային թերակատարումների հետեւանքով անգամ սոցիալական ոլորտի ծախսերն էին տեղափոխվում բյուջետային ֆինանսավորման կրճատման,ո րպեսզի նոր պարտքեր չկուտակի։ Սակայն անգամ այդ պայմաններում դրանք հիմնականում չեն իրականացվում։
1995-1997թթ. Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, երբ չկային պատերազմական գործողություններ, Հայաստանի պետական բյուջեի ծախսերը երբեմն նույնիսկ գրեթե չեն ավելացել։
1995թ. Հայաստանի պետական բյուջեի ծախսային մասը ընդամենը 125.5 մլրդ դրամ կամ գրեթե 310 մլն դոլար էր, 1996թ.՝ 127.5 մլրդ դրամ։ Այս ցուցանիշները վկայում են,որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերը հնարավոր է եղել ավելացնել ընդամենը 2 մլրդ դրամով։
Եթե նկատի ունենանք, որ այդ տարիներին դրամն արագորեն արժեզրկվում էր,իսկ ապրանքների գները՝ կտրուկ բարձրանում, ապա կստացվի,որ բյուջեի ծախսերը դոլարով արտահայտված ոչ միայն չեն ավելացել, այլեւ անգամ նվազել են։ Ի դեպ, սա տեղի է ունեցել այն ժամանակ,երբ չկային պատերազմական գործողություններ։
Բերենք մեկ այլ տվյալ, որ վերաբերում է բյուջեի եկամուտների կառուցվածքին։ 1995թ. պետական բյուջեում որի ծախսերը ինչպես նշեցինք, 125.5 միլիարդ էին, հարկային եկամուտները կազմում էին ընդամենը 28.2 մլրդ դրամ։ Այն դեպքում,երբ բյուջեի պաշտոնական տրանսֆերտները եւ ոչ հարկային եկամուտները հասնում էին ավելի քան 37 միլիարդի։ Բյուջեի ծախսերի եւս 31.5 միլիարդը բաժին էր ընկնում դեֆիցիտին։
Սա նշանակում է,որ պետական բյուջեի ծախսերի գերակշիռ մասը կատարվում էր արտաքին միջոցների հաշվին, որոնք ոչ այլ ինչ էին, քան տարբեր երկրների ու կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսական օժանդակություններ եւ վարկեր։
1996թ. 127.5 միլիարդանոց բյուջեում հարկային մուտքերը 69 մլրդ դրամ էին։ Բյուջեի ավելի քան 45 միլիարդը կամ 30 տոկոսից ավելին դրսի դոնորների եւ վարկատուների հաշվին էր։
Ընդ որում,այդ տարիներին մեծ տոկոս էին կազմում բյուջետային հաշվանցումները, որոնք իրականացվում էին տարբեր կազմակերպությունների հետ պարտքերը մարելու նպատակով։
Քլիրինգային առաքումների պատճառով բազմաթիվ կազմակերպություններ կուտակել էին մեծ ծավալի հասնող փոխադարձ չվճարումներ։ Ընդ որում, ինչպես միմյանց, այնպես էլ պետական բյուջեի նկատմամբ։ Դրա հետեւանքով կազմակերպությունները կուտակել էին նաեւ հսկայական հարկային պարտավորություններ, որոնց նկատմամբ հաշվարկվում էին նաեւ տույժեր ու տուգանքներ։ Մի կողմից կառավարությունը պատշաճ չէր կատարում իր պարտավորությունները տնտեսվարողների նկատմամբ, մյուս կողմից պատժում էր նրանց հարկերը ժամանակին չվճարելու համար։
Այս քաղաքականությունը հետագայում շատ ծանր նստեց տնտեսության վրա։ Հարկային պարտավորությունների, դրանց նկատմամբ երբեմն կառավարության մեղքով առաջացած տույժերի ու տուգանքների դիմաց սկսվեց ձեռնարկությունների գույքի բռնագանձումն ու իրացումը։ Սա հանգեցրեց դրանց քայքայմանը։ Պետության մեղքով հայտնվելով պարտքերի տակ՝ ձեռնարկությունները ստիպված էին դադարեցնել արտադրական գործունեությունը։ Կառավարության անկշռադատ գործունեության հետեւանքով շատ գործարաններ զրկված էին շրջանառու միջոցներ ունենալուց։ Ուստի այդ պայմաններում անիմաստ էր խոսել տնտեսական գործունեության մասին։
Որքան էլ տարօրինակ թվա, ձեռնարկությունների կողմից պարտքերի կուտակումը եղել է պետական քաղաքականություն։ Այդ ճանապարհով կառավարությունը փորձում էր զսպել սղաճը, որը երբեմն հասնում էր ահավոր չափերի։ Փաստորեն, փորձելով ազդել սղաճի վրա, կառավարությունն ինքը նպաստեց տնտեսության քայքայմանն ու հզորությունների փոշիացմանը։
Միայն 1996թ. կատարվեց ավելի քան 13.3 մլրդ դրամի հաշվանցում, որը կազմում էր պետական բյուջեի հարկային եկամուտների 20 տոկոսից ավելին։ Այսինքն՝ բյուջեի ներքին եկամուտները երբեմն ոչ թե փաստացի հավաքվում էին, այլ պարզապես կատարվում էին զուտ փաստաթղթային ձեւակերպումներ։ Ստացվում էր, որ հարկերը հավաքվում եւ ծախսեր էին կատարվում, բայց ընդամենը թղթի վրա։ Դրանից տնտեսությունն ու հասարակությունը իրականում ոչինչ չէին ստանում։
Եկամուտների ապահովման ոլորտում մշտապես ի հայտ եկող թերակատարումների պատճառով որոշ հրատապ ծախսեր կատարելու համար կառավարությունը ստիպված էր անընդհատ պարտք վերցնել Կենտրոնական բանկից։ Այսպես, 1995թ. ներքին աղբյուրների հաշվին բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ավելի քան 85 տոկոսը կատարվեց ԿԲ կողմից՝ կառավարությանը տրամադրված վարկի միջոցով։ 1996թ. դա կազմեց 54.1 տոկոս։ Այսպիսի գործունեության պատճառով կառավարությունը մշտապես գտնվում էր միջազգային կազմակերպությունների քննադատության թիրախի տակ։
1990-ական թվականների սկզբին բյուջեի պակասորդը հասել էր աննախադեպ չափերի։ 1993թ. դեֆիցիտը կազմում էր պետբյուջեի ծախսերի 33.6 եւ ՀՆԱ-ի՝ 11.7 տոկոսը։
Հետագա երեք տարիներին թեեւ Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած կայունացման վարկերի շնորհիվ հաջողվեց կրճատել բյուջեի պակասուրդը, այնուհանդերձ այն շարունակում էր մնալ չափազանց բարձր։ 1994թ. դեֆիցիտը կազմեց համախառն ներքին արդյունքի 10.5, 1995թ.՝ 11 եւ 1996թ.՝ 9.3 տոկոսը։
Այս ցուցանիշները վկայում են,որ,չկարողանալով ներքին եկամուտների հաշվին կատարել պետության կենսագործունեության համար անհրաժեշտ ծախսերը,իշխանությունը ստիպված էր օգնություն խնդրել դրսից։ Երբեմն դրանք ուղղակի հիմնավորված չէին լինում։ Ուստի բյուջեի ծախսերի մեջ նման մեծ ծավալի դեֆիցիտի ծրագրումը այն դարձնում էր խիստ ռիսկային։ Նախատեսված միջոցները չէին ստացվում կամ ուշանում էին, որի հետեւանքով չէին կատարվում նաեւ ծրագրված ծախսերը։
Դրա հետեւանքով բյուջեն թերակատարվում էր տարբեր ոլորտների նկատմամբ կուտակելով միլիարդավոր դրամների հասնող պարտքեր։ Ամիսներով չէին վճարվում աշխատավարձերն ու կենսաթոշակները։ Երկու-երեք տարվա ընթացքում բյուջեի ճեղքվածքը կազմեց մի քանի տասնյակ միլիարդ։ Թերակատարումների պատճառով բյուջետային ծախսերը երբեմն տեղափոխվում էին հաջորդ տարի։
Պետական բյուջեի հարկային եկամուտների կտրուկ աճ գրանցվեց 1997թ.։ Հիշեցնենք,որ այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը։ Այդ տարի պետբյուջեի ծախսերը կազմեցին 148 մլրդ դրամ։ Հայաստանում արձանագրվեց նախորդ շրջանի համեմատ եկամուտների հավաքման ամենաբարձր տեմպը։Ներքին մուտքերն ավելացան 33 մլրդ դրամով՝ 69 միլիարդից հասնելով 102 միլիարդի։
Այսինքն՝ այնպես չէր, որ ներքին տնտեսության մեջ չկային այդ եկամուտները։ Պարզապես գոյություն ուներ ստվերային մեծ տնտեսություն, իսկ կառավարությունն ի վիճակի չէր կամ չէր ցանկանում պայքարել դրա դեմ։ Տնտեսության մեջ ձեւավորվող հարկային պարտավորությունները գնում էին ոչ թե պետական բյուջե, այլ որոշ մարդկանց գրպան։
Շարունակելի