կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-24 18:42
Առանց Կատեգորիա

Ում վրա էր ծանրացել հարկային բեռը (մաս 16)

Ում վրա էր ծանրացել հարկային բեռը (մաս 16)

2007 թ. հարկային մուտքերը 4.6 անգամ գերազանցեցին 1997թ. մակարդակը։ Ընդ որում դա տեղի ունեցավ ոչ միայն բարձր տնտեսական աճի այլեւ հարկման բազայի ընդլայնման շնորհիվ։

Հարկային եկամուտների հավաքման բարձր ցուցանիշներ են արձանագրվել հատկապես 2003 թվականից հետո։ Միջին տարեկան աճը այդ ժամանակահատվածում տատանվում է առնվազն 20-30 տոկոսի սահմաններում,ինչը չափազանց բարձր արդյունք է ցանկացած երկրի համար։

Հարկային եկամուտների հավաքման արդյունավետության բարձրացումը հնարավորություն տվեց վերջապես պետական բյուջեն ազատել դեռեւս 1994 թվականից տնտեսության տարբեր ոլորտներում կուտակվող եւ տարեցտարի ձնագնդիի նման աճող պարտքերից։ Արդեն 2001-2002թթ. գրեթե ամբողջությամբ մարվեցին նախորդ տարիների բյուջետային պարտքերը։ Դրան հաջողվեց հասնել առաջին հերթին ներքին հարկային եկամուտների հավաքման արդյունավետության բարձրացման հաշվին։ Սակայն փաստ է,որ հարկային մուտքերի աճն ամենեւին չի ծանրացել փոքր եւ միջին բիզնեսի վրա։ Ավելին՝ այս ոլորտին տրվել է հարկային ռեժիմում շատ ավելի արտոնյալ պայմաններում գործելու հնարավորություն։

2000 թվականից ներմուծվեց պարզեցված հարկը,որը փոքր բիզնեսի համար փոխարինեց նախկինում գործող ավելացված արժեքի հարկին, ինչպես նաեւ շահութահարկին կամ եկամտահարկին։ Փոքր եւ միջին ձեռներեցության համար հարկային այս փոփոխությունը ոչ միայն ենթադրում էր պարզեցված հաշվառում,այլեւ հարկային պարտավորությունների կտրուկ թեթեւացում։ Այս ոլորտում գործող տնտեսվարողների  համար սահմանվեց շրջանառության հարկ առավելագույնը 7 տոկոսի չափով։ Համեմատության համար նշենք,որ միայն ԱԱՀ-ն կազմում է 20 տոկոս։

Եթե սա հարկային բեռի թեթեւացում չէ,ապա հարց է առաջանում,թե ինչու խոշոր բիզնեսի առանձին ներկայացուցիչներ աստիճանաբար սկսեցին իրենց գործունեությունը տեղափոխել հարկման այս դաշտ,որն էլ ստիպեց որոշակիորեն սրբագրել փոքր ու միջին բիզնեսի խրախուսման հարկային քաղաքականությունը։ Հարկային բեռի թեթեւացման շնորհիվ միայն 1998-2006թթ. Հայաստանում հիմնվել է 2.5 հազար փոքր եւ միջին արդյունաբերական ընկերություն։

2000թ. ընդունվեց  «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքը,որի շրջանակներում 2002-2007թթ. ընթացքում պետբյուջեից ոլորտի զարգացմանը հատկացվել է ավելի քան 1.5 մլրդ դրամ։ 2004 թվականից պետական աջակցության շրջանակներում ոլորտը ստանում է վարկային երաշխիքներ։ Երեք տարվա ընթացքում տրվել է շուրջ 785 մլն դրամի երաշխավորություն։ 2002թ. հիմնվեց «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը»։

Փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում  հարկային արտոնյալ քաղաքականության իրականացումը չէր կարող հանգեցնել այս ոլորտի վրա հարկային բեռի ծանրացման։ Պատահական չէ,որ պետական բյուջեի հարկային եկամուտների գերակշիռ մասը վճարում է խոշոր բիզնեսը։ Ընդամենը 270 կազմակերպություն ապահովում է բյուջեի ներքին հարկային մուտքերի 70 տոկոսը։ Բնականաբար, այդ 270 ընկերություններին հազիվ թե կարելի է համարել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Բյուջեի 80 տոկոսը վճարում է 700,իսկ 90 տոկոսը 2000 ընկերություն։

Այս ցուցանիշները վկայում են,որ փոքր եւ միջին բիզնեսի  վրա կարող էր «ծանրանալ» բյուջեի եկամուտների հազիվ 10 կամ 20 տոկոսը։

Ներքին հարկային եկամուտների հավաքման բարելավման շնորհիվ 2007թ. Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմեցին 635 մլրդ դրամ՝ նախորդ տարվա  համեմատ ավելանալով 154 մլրդ դրամով կամ շուրջ 500 մլն դոլարով։ Մեկ տարվա ընթացքում միայն ներքին հարկային եկամուտները 2007թ. ավելացել են 120 մլրդ դրամով,ինչը 18 միլիարդով ավելի է 1997թ. ապահովված պետական բյուջեի ամբողջ հարկային եկամուտներից։

Իհարկեայնպես չէ, որ այդ ոլորտում այլեւս վերացել է ստվերը, կամ բոլորն են վճարում այնքանորքան պետք է վճարեն։ Ստվերային տնտեսությունը եղել եւ շարունակում է մնալ ինչպես նախկինումայնպես էլ հիմա։ Սակայն մի տարբերությամբ՝ այն հաջողվել է զգալիորեն կրճատելդրանով իսկ համալրել պետական բյուջեի մուտքերը։

1990-ական թվականներին Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող երեւույթներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան պետական բյուջեի եկամուտների վրա։ Դրանք կրճատվեցին եւ արդեն 1994թ.,առանց դրամաշնորհների,կազմեցին համախառն ներքին արդյունքի 14.3, 1995թ.՝ 14.29 եւ 1996թ.՝ 13.6 տոկոսը։

Պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ. ՀՆԱ  հարաբերությունը (տոկոսներով)

1992թ.

1993թ.

1994թ.

1995թ.

1996թ.

36.1

23.2

15.7

18.1

14.9

Համախառն ներքին արդյունքի մեջ բյուջետային եկամուտների կրճատումը պայմանավորված էր առաջին հերթին ներքին հարկային մուտքերի անարդյունավետ հավաքմամբ։

Ավելին՝ գնալով վատանում էր հարկային եկամուտների կառուցվածքը։ Ուղղակի հարկերի կրճատման դիմաց ավելանում էր անուղղակի հարկատեսակների տեսակարար կշիռը։

Հարկային եկամուտների կառուցվածքի դինամիկան  (տոկոսներով)

 

1991

1992

1993

1994

1995

1996

Եկամուտները ընդամենը

100

100

100

100

100

100

ԱԱՀ

32.5

19.8

17.7

18.1

21.6

28.3

Ակցիզային հարկ

7.0

4.6

3.0

2.5

11.4

13.8

Շահութահարկ

32.4

18.4

36.7

25.4

16.9

12.7

Եկամտահարկ

11.4

6.3

8.3

7.3

9.0

10.9

Ոչ հարկային եկամուտներ

11.1

48.4

23.3

20.0

19.8

7.7

Տարեցտարի վատանում էր ՀՆԱ-հարկեր հարաբերությունը։ Եթե 1994թ. հարկային եկամուտները կազմում էին ՀՆԱ 10.8 տոկոսը,ապա 1996 թվականին ընդամենը՝ 10.5 տոկոսը։

Այսինքն՝ բարելավելու փոխարեն հարկահավաքման գործընթացը գնալով վատանում էր,ինչը համախառն ներքին արդյունքի թեկուզ փոքր աճի պայմաններում նշանակում էր ստվերային տնտեսության ծավալների խորացում։

Հարկեր -ՀՆԱ հարաբերությունը

1992թ.

1993թ.

1994թ.

1995թ.

1996թ.

17.3

11.6

10.8

10.7

10.5

 Այս միտումները, բնականաբար, չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ պետական բյուջեի ծախսերի վրա։ 1992-1996թթ. պետական բյուջեի սոցիալական ծախսերը կրճատվեցին գրեթե 2 անգամ՝ 38.4 տոկոսից հասնելով 20.3 տոկոսի։ 1995-1997թթ., երբ ավարտվել էին պատերազմական գործողությունները,սոցիալական ոլորտի բյուջետային ծախսերը գրեթե չեն ավելացել,իսկ առանձին տարիներին նույնիսկ նվազել են։ 

 

Շարունակելի