Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրավատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները պետք է հիշեն՝ տուրքը, որը սահմանված է 100.000 դրամ, վերջին 20 տարում ընդհանրապես չի վերանայվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Երկրորդ՝ նրանք պետք է տեղյակ լինեին, որ շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից իջեցվելու է 18-ի, և, լինելով շահութահարկի դաշտում գործող ընկերություններ, նրանց հարկային պարտավորությունը շահութահարկի գծով 2 տոկոսային կետով նվազելու է: Երրորդ՝ պետտուրքի գումարը շահութահարկի հարկման բազան նվազեցնող ծախս է, հետևաբար՝ պետք է իմանային, որ այդ պետտուրքի 18 տոկոսի չափով հնարավորություն են ունենալու նվազեցնել իրենց հարկման օբյեկտը: Եվ սրա հանրագումարով` եթե այնքան էլ ազնիվ չեն այն առումով, որ գնահատում են, թե ամբողջությամբ գործել են թափանցիկ և իրենց եկամուտներն ու հարկերը հայտարարագրել են ամբողջությամբ, հարկերն էլ վճարել են ամբողջ ծավալով, ապա որևէ խնդիր չպետք է տեսնեին տուրքը 100.000-ից 6 միլիոն դրամ դարձնելու առումով: 6 միլիոնի 18 տոկոսն ինչքա՞ն է անում` մեկ միլիոն հարյուր հազարի կարգի մոտավորապես, այսինքն՝ այդքանով պակաս շահութահարկ պիտի վճարեին, արդեն իջավ, և, օրինակ, եթե 100 միլիոնի շրջանառություն ունեն, դրանից պակաս շրջանառություն ունենալն այդ ոլորտում տրամաբանական չէ: Մենք գիտենք, որ գրավատներն աշխատում են կամ պիտի աշխատեն բարձր շահութաբերությամբ, որովհետև ոլորտն այդպիսին է՝ 50-60 տոկոս շահութաբերությամբ: Այս դեպքում 50 միլիոնի 20 տոկոսն անում էր 10 միլիոն դրամ, և նրանք պետք է վճարեին առնվազն 2 միլիոն դրամ: Եթե մենք դնենք և հաշվարկենք, կտեսնենք, որ 60 անգամ բարձրանում է պետական տուրքի չափը, բայց այդքան չի բարձրանում հարկային բեռը: Կազմակերպության հարկային բեռը հաշվարկում են վճարված կամ վճարվելիք հարկերի հանրագումարով: Այս վերլուծությունը նրանք պիտի անեին, գուցե արել են, բայց չեն բարձրաձայնում այդ մասին: 2018-ի ընթացքում 129 գրավատուն վճարել է 140 միլիոնի հարկ, մինչդեռ 17 բանկ վճարել է 49 միլիարդի հարկ»,- ընդգծեց ՊԵԿ ղեկավարը:
Ըստ նրա՝ եթե նույնիսկ ֆինանսական ծառայությունների մատուցման շղթայում գրավատներ ընդհանրապես չունենանք, այս ծառայությունն ամբողջությամբ ֆինանսական ծառայություններ մատուցողները կարող են փակել, հատկապես, որ բանկերի, ֆինանսավարկային կազմակերպությունների համար, որոնք այդպիսի ծառայություններ մատուցում են, առավելագույն տոկոսադրույքի շեմ է սահմանված, ինչն առկա չէ գրավատների դեպքում:
«Հետևաբար՝ եթե սպառողական վարկերի տոկոսադրույքները չեն կարող 25 տոկոսի շեմը գերազանցել բանկերի կամ վարկային կազմակերպությունների դեպքում, գրավատների պարագայում կարող են նույնիսկ 100 տոկոսը գերազանցել: Սրանք բոլորը պետք է իրար կողքի դնել և ուսումնասիրել»,- ամփոփեց Անանյանը:
Հիշեցնենք, որ, ըստ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի՝ 60 անգամ ավելացվելու է գրավատնային և փոխանակման ոլորտների պետական տուրքը, ըստ այդմ՝ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք: