Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:10-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Խաչարձան գյուղի անտառում օտարերկրյա քաղաքացիները սունկ են կերել և ունեն վատ ինքնազգացողություն. անհրաժեշտ է շտապօգնություն, այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիներին՝ Թոբիա Վ.-ին (ծնված 1986 թ.), Մայքլ Վ.-ին (ծնված 1987 թ.), Ռից Ֆ.-ին (ծնված 1988 թ.), Էկպերտ Մ.-ին (ծնված 1987 թ.) և Մարկոս Յ.-ին (ծնված 1986 թ.) ուղեկցել են դեպի շտապօգնության մեքենան: Էկպերտ Մ.-ն և Մարկոս Յ.-ն հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, իսկ մյուսները՝ Իջևանի ԲԿ: