Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իմ ամենամեծ կորուստը ժամանակս է, իսկ ամենամեծ ձեռքբերումը կլինի ժամանակին մահանալը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը:
Երգիչը նշեց, որ իր ամբողջ կյանքը բաղկացած է երգերից, եւ բոլոր այդ երգերը կազմում են իր կյանքի պատմությունը: Իգլեսիասը հավաստիացնում է, որ համերգին հայերեն մի երգ կկատարի եւ ինքն արդեն ուսումնասիրել է, թե հայերը հատկապես որ երգն են սիրում:
«Հանդիսատեսն այնքան էլ կապ չունի, կարեւորը` հոգով երգելն է: Երկուշաբթի համերգին ես փակելու եմ աչքերս, պատկերացնեմ, որ տիեզերքում եմ եւ երգեմ»,- ասաց Իգլեսիասը: Երգիչը նշում է, որ ինքը երազանքներին տրվող մարդ չէ եւ ավելի շատ իրական կյանքով է ապրում.«Ես չեմ երազում, այլ նպատակներ եմ դնում իմ առջեւ եւ փորձում իրականացնել դրանք»:
Նա կարծում է, որ կանանց սերը վայելելու մեջ առանձնապես հաջողություն չունի. ըստ նրա՝ ինքը պարզապես սիրում է կանանց, եւ համարում, որ բոլոր կանայք զգում են, երբ սիրում են իրենց:
Անդրադառնալով այն հարցին, թե փոքր տարիքում երգիչը ֆուտբոլով է զբաղվել եւ միայն դժբախտ պատահարից հետո է թողել ֆուտբոլը, արդյո՞ք եթե դեպքը տեղի չունենար, կշարունակեր ֆուտբոլով զբաղվել, երգիչը պատասխանեց, որ ինքը երբեք լավ ֆուտբոլիստ չի եղել, չնայած խաղացել է Մադրիդի «Ռեալում».«Կարծում եմ, որ ավելի շատ ինձ մոտ երգելն է ստացվում»: