| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները և Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի նախագահի առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Գլխավոր ասամբլեայի շրջանակում կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում:

«Փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ու նրա հետ քննարկել հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Զելենսկիի առաջիկա հանդիպումը Թրամփի հետ», - նշված է ԱՄՆ փոխնախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Ելչենկոյի խոսքով՝ Փենսը հեռախոսազրույցի ընթացքում նաև «հաստատել է Միացյալ Նահանգների աներեր հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» ու բարձր գնահատել Ուկրաինայի նոր վարչակազմի՝ «օրենսդրական բարեփոխումների միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի համարձակ գործողությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից լիակատար աջակցություն է հայտնել այդ ջանքերին»: