Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը պատմության մեջ առաջին անգամ կհանդիպեն երկու Կորեաների սահմանին՝ ապառազմականացված գոտում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Մոն Չժե Ինի հետ բանակցությունների արդյունքներով։ «Կուղևորվենք սահման՝ ապառազմականացված գոտի, ես կհանդիպեմ նախագահ Կիմին։ Սպասում եմ մեր հանդիպմանը, մեզ մոտ լավ հարաբերություններ են ձևավորվել»,-ասել է Թրամփը, փոխանցում է ТАСС գործակալությունը։
Մուն Չժե Ինը նշել է, որ առաջիկա հանդիպումը կդառնա առաջինը 66 տարի առաջ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հաշտության մասին համաձայնագրի կնքումից հետո։
Թրամփն իր հերթին ասել է, որ տևական բանակցություններ չեն սպասվում, ինքը պարզապես ցանկանում է սեղմել Կիմի ձեռքը։