|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Սպիտակ տունը բանակցություններ է վարում գազ արտահանողների հետ՝ Եվրոպային ռուսականին փոխարինող վառելիք մատակարարելու համար. ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, սակայն հրաժարվել է կոնկրետ երկրների անուններ տալուց։
«Մենք բանակցում ենք մի շարք երկրների և մատակարարների հետ»,- ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ պատասխանել է Փսակին խնդրանքին՝ մեկնաբանել հաղորդագրությունները, թե Քաթարը կարող է փոխլրացնել գազի ծավալները Ռուսաստանից մատակարարումների նվազման դեպքում։ Սակայն նա հրաժարվել է մանրամասներ հայտնել։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն հուսով է, որ ԱՄՆ-ը, Քաթարը և Ադրբեջանը կփոխհատուցեն գազի ծավալները Ռուսաստանից մատակարարումների նվազման դեպքում։