Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում կոշտ քննադատության է ենթարկել իր նախորդի՝ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները՝ Ուկրաինայի պատերազմի առնչությամբ։
Ըստ նրա՝ Ուկրաինայի պատերազմը «Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը»։ «Ես նոր եմ եկել այստեղ, և իմ նախագահ լինելու չորս տարիների ընթացքում ես դա կանխելու խնդիր չեմ ունեցել:
Նախագահ Պուտինը և մնացած բոլորը հարգում էին ձեր նախագահին: ԵՍ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ, ԲԱՅՑ ՓՈՒԹԱՋԱՆՈՐԵՆ ԱՇԽԱՏՈԻՄ ԵՄ ՄԱՀՎԱՆ ՈՒ ԱՎԵՐԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՄՆ ԱՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Եթե 2020 թվականի նախագահական ընտրությունները ՉԿԵՂԾՎԵԻՆ, և շատ առումներով այդպես էլ եղել է, այս սարսափելի պատերազմը երբեք չէր լինի։ Նախագահ Զելենսկին և խաբեբա Ջո Բայդենը բացարձակապես սոսկալի աշխատանք են կատարել՝ թույլ տալով, որ այս ծաղրականմանակումը տեղի ունենա: Դա կանխելու շատ եղանակներ կային: Բայց դա անցյալում է: Այժմ մենք պետք է դադարեցնենք դա, և հնարավորինս՝ շուտ: «ՇԱՏ ՏԽՈՒՐ Է»,- նշել է ԱՄՆ նախագահը: