Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Apple-ի նոր սմարթֆոններն ավելի շատ նորամուծություններ են ստացել, քան ներկայացված էր Սթիվ Ջոբսի թատրոնում՝ շնորհանդեսին։
3D Touchն այլևս չի աշխատում։ WWDC 2019 գիտաժողովին Apple-ը հաղորդեց, որ 3D Touch տեխնոլոգիան այլևս չի սպասարկի iOS 13-ը։ Ըստ երևույթին, նրանից հրաժարվելով, ընկերությունը ցանկանում է իջեցնել նոր սմարթֆոնների ինքնարժեքը։
Face ID-ն սկսել է 30 տոկոսով ավելի արագ աշխատել։ Շնորհանդեսին ներկայացրին միայն, որ այն ավելի արագ է նույնականացնում օգտատերերին։
Երկու քարտով iPhone-ը հասանելի կլինի միայն Չինաստանում, Հոնկոնգում և Մակաոյում։
Անհասկանալի պատճառներով ընկերությունը Կուպերտինոյից չի թողարկում երկու քարտով տարբերակներն ամբողջ աշխարհում։ Մեկ SIM քարտ օգտագործողների համար մշակվել է այլընտրանք՝ eSIM տեխնոլոգիան, որը հնարավորություն կտա օգտագործել մեկ ֆիզիկական և մեկ վիրտուալ SIM քարտ:
Apple-ի կայքում արդեն հասանելի են նոր մոդելների պարամետրերը։
iPhone 11 Pro-ն ու 11 Pro Max-ն ավելի երկար ու ծանր են իրենց նախորդներից։
XS և XS Max-ի պատյանի հաստությունը 7,7 մմ է, 11 Pro-ի և 11 Pro Max-ի հաստությունը՝ 8,1 մմ։
Հավանաբար Կուպերտինոյում հասկացել են, որ երկար աշխատաժամանակն առանց լիցքավորման ավելի կարևոր է, քան ամուր պատյանը։ iPhone 11, 11 Pro ու 11 Pro Max-ն աշխատում են մեկ, չորս և հինգ ժամով ավելի երկար իրենց նախորդներից։