|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը նոր գիրք է գրել` «Հայաստանը Մաքսային միությունում. անշրջելի փոփոխությունների սկիզբը Անդրկովկասում» վերնագրով: Ժողովածուում զետեղված են Արտաշես Գեղամյանի այն հոդվածներն ու ելույթները, որոնք ընդգրկում են 2013թ. հունվարից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը:
Գրքում մեջբերված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը. «Գեղամյանը հայրենասեր քաղաքական գործիչ է, հիշեք նրա ելույթները եվրոպական ատյաններում, հիշեք նրա պահվածքը մեր երկրի համար կարևորագույն իրադարձությունների ժամանակ»:
Եվ ահա այսօր տեղի ունեցավ Գեղամյանի գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը:
