|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, նոյեմբերի 23-ին Իսակովի պողոտա-Կարեն Դեմիրճյան փողոց (Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհ) խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունից։
Փոփոխության արդյունքում Իսակովի պողոտայից Երևան քաղաքի ուղղության երթևեկելի հատվածի 3-րդ երթևեկելի գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ՝ նախկինում միայն հետադարձի փոխարեն:
