Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավտոբուսներից մեկում հեղափոխությունից հետո փակցրել էին Նիկոլ Փաշինյանի՝ «դուխով» գլխարկով լուսանկարը: Yerkir.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ այս օրերին Փաշինյանի նկարը ծածկել են արևադարձային լողափի պաստառով, որի տակից դեռ աղոտ ուրվագծվում է «վարչապետ» գրությունը:
Փաստորեն, իրավիճակը, որ փոխվել էր «թավշյա» հեղափոխության հաղթանակով, աստիճանաբար հետ է փոխվում: Կարելի է եզրակացնել, որ «դուխ» հավաքած՝ այդ օրերին ՀՀԿ֊ից ճողոպրած ակտիվիստները, որոնցից ոմանք իրենց՝ ՀՀԿ֊ին անդամակցությունը դավաճանաբար որակեցին «ֆիկտիվ», աստվածաշնչյան «անառակ որդու» նման քիչ-քիչ վերադառնում են հորական տուն: Եվ ինչպես՝ «թատրոնը սկսվում է հանդերձարանից», այնպես էլ, իրավիճակի փոփոխությունն իրեն զգացնել է տալիս ավտոբուսների ու տաքսիների խցիկներից:
Եզրակացնենք. Վանեցյանի հեռացումով վերանում են նաև այն վերջին հարթակները, որոնց շնորհիվ հասարակությունը որոշակիորեն լուրջ էր ընկալում այս իշխանություններին։