Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում անդրադարձ է կատարվել ՀԴՄ-ների տեղադրման հարցին: ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ աշխատում են և առաջիկա 1-2 օրում առաջարկը կներկայացնեն: Կարեն Կարապետյանը կարևորել է այդ գործընթացը:
«Մենք նպատակ ենք դրել ՀԴՄ-ներով ծածկել ամբողջ մանրածախ դաշտը, ինչը մեզ հնարավորություն կտա ներքին շուկայում աշխատող ոլորտների հարկերն ստվերից դուրս բերել, վճարել, որը մեզ որոշ ժամանակ անց հնարավորություն կտա սահմանն անցնելու՝ մեր երկիր մտնելու ռեժիմը թեթևացնել: Դա կբերի տնտեսական ակտիվության, մասնակիցների աճի: Այդ իսկ պատճառով խնդրում եմ առավելագույնս ուշադիր լինել այդ ոլորտին: Խոսքը վերաբերում է 6,5 մլն դոլարին, որի պարագայում չափելիությունը, հաշվետվությունը մեր ներքին վաճառքների սկզբունքորեն փոխվում է»,- նշել է վարչապետը: