Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գլոբալ տաքացումն այսօր մարդկությանն ուղղված ամենալուրջ մարտահրավերներից է: Աշխարհի գիտնականները միջոցներ են փնտրում մեր մոլորակի համար վնասակար այդ գործընթացը կանգնեցնելու համար: Այդ ամենին կողքից չի ցանկանում նայել նաև համատարած պատվաստման ջատագով Բիլ Գեյթսը. ըստ yerkir.am-ի` հայտնում է topcor.ru-ն:
«Սակայն եթե ձեզ թվում է, որ «չիպավորումը» Microsoft-ի հիմնադրի ամենավտանգավոր նախագիծն է, սխալվում եք: Միլիարդատերը որոշել է գեոինժեներիգով զբաղվել և, ոչ ավելի, ոչ պակաս, մեր լուսատուն ծածկել «ածխածնային վահանով»,- գրում է կայքը:
Գաղափարը հետևյալն է` ածխածնային փոշի պարունակող աերոստատները բարձրանալու են ստրատոսֆերա ու պայթելու են, փոշին տարածվելու է` առաջացնելով յուրատեսակ պատնեշ արևի ուղիղ ճառագայթների համար:
Ըստ կայքի` այդ գործողությունների հետևանքները դժվար է թերագնահատել: Նախ` միանգամից մի քանի աստիճանով ջերմաստիճանի նվազումը վնասակար կլինի գյուղատնտեսական մշակաբույսերի համար, ինչը կհանգեցնի գլոբալ սովի, բողոքների և նույնիսկ զինված բախումների: Երկրորդ`ածխածնային փոշու մասնիկները բավականին ուժեղ անդրադարձնում և ցրում են լույսը, ինչը կարող է խոչընդոտել կենսական նշանակություն ունեցող ֆոտոսինթեզին, առանց որի մոլորակի կենդանի օրգանիզմների մեծ բազմազանության փոխարեն գոյություն կունենային միայն բակտերիաները: Եվ երրորդ` եթե այդ արհեստական վահանը վերահսկողությունից դուրս գա, ապա կարող է փոփոխության ենթարկել օվկիանոսային հոսանքների շրջանառությունը, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի նոր Սառցե դարաշրջանի:
Ընդ որում` Գեյթսի գաղափարը Իլոն Մասկի` Մարսում միջուկային պայթյուններ իրականացնելու «ֆանտաստիկան» չէ: «Մոլորակի գլխավոր «պատվաստողը», չնայած գիտնականների նախազգուշացումներին, արդեն խոսքից գործի է անցել: Նյու Մեքսիկոյի երկնքում փորձարկում է իրականացվելու, որ շրջանակում ստրատոսֆերա է ուղարկվելու 12 կգ ածխածնային փոշի պարունակող աերոստատ: Փոշին սփռվելու է, իսկ թռչող սարքի վրա տեղադրված տվիչները հավաքելու են մեթոդի արդյունավետության մասին տվյալներ: Թե ի՞նչ հետևանքներ կունենա մարդկության համար ամերիկացի միլիարդատիրոջ այդ խելագար գաղափարը, դժվար է ասել, բայց բացարձակապես ակնհայտ է, որ Աստծո դերը կատարելու նրա փորձը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր մոլորակին»,- գրում է կայքը: