|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալու մասին ոչ մի տեղեկության ՌԴ դեսպանությունը չի տիրապետում և չի պատրաստվում մեկնաբանել նրա մասին լուրերը։ Ըստ «Արմենպրես»-ի՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Մենք տեղեկություն այդ հարցով չունենք։ Առաջնորդվում ենք պաշտոնական մարմինների այն հայտարարությամբ, որ ՀՀ-ում քաղաքական ապաստան չեն տվել»,- նշեց նա:
Ավելի վաղ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել: