կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-26 22:04
Արցախ

Սթափվե՛ք, տղանե՛ր. Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ

Սթափվե՛ք, տղանե՛ր. Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն, արձագանքելով այսօր ՀՀ Թալին քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ելույթին, թե ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, հանդես է եկել հայտարարությամբ:

«Ցավով պետք է արձանագրեմ այն, ինչ տեղի է ունենում Մայր Հայրենիքում:
 
Արցախյան ազգային ազատագրական պայքարը, որի հիմքը վերջապես դրվեց 1988 թվականին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ապրող մի ամբողջ ժողովրդի հաղթանակն է: Արցախի Հանրապետությունը համայն հայության ձեռքբերումն ու հպարտությունն է: Առավել քան զարմանալի ու զայրույթ հարուցող է, որ այս օրերին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, այն շահարկվում ու նսեմացվում է, ի նպաստ ինչ-որ կուսակցական շահերի:
 
Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած, դրա դաժանություններն ու զրկանքները սեփական մաշկի վրա զգացած Սասուն Միքայելյանին ուզում եմ հիշեցնել, (համոզված եմ, որ «Սասուն ջոկատի» տղաները ևս համակարծիք չեն նրա հետ), որ Հայաստանում վերջին ժամանակներս կատարված հեղափոխությունը չի կարող ավելի մեծ հաղթանակ համարվել, քան Արցախյան ազգային ազատագրական պայքարն է, կամ առավել ևս՝ հայկական երկրորդ Հանրապետության կերտումը: Նմանատիպ հայտարարություններն առնվազն կասկածի տակ են դնում նման մարդկանց մասնակցությունը պետականաշինության գործին: Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի ներկայությամբ:
 
Սթափվե՛ք, տղանե՛ր»,- ասված է Վ. Բալասանյանի հայտարարության մեջ: