կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-11 12:04
Առանց Կատեգորիա

Ճապոնիայում ձևավորվեց նոր կառավարություն

Ճապոնիայում ձևավորվեց նոր կառավարություն

Ճապոնիայում ձևավորվել է կառավարության նոր կազմը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգանի հայտարարությանը։

Ճապոնական նոր կառավարությունում իրենց պաշտոնը չեն կորցրել միայն երկու քաղաքական գործիչներ՝ գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն:

ԱԳ նախարար Տարո Կոնոն դարձել է պաշտպանության  նախարար, իսկ նրա տեղը զբաղեցրել է տնտեսության վերականգնման հարցերով ներկայիս նախարար Տոսիմիցու Մոտեգին:

Նախկին կաբինետներում նախարարական պաշտոններ զբաղեցրած երկու անձինք նույնպես պաշտոն են ստացել կառավարությունում։ Նրանք են՝ աշխատանքի և բարեկեցության նախարար Կացունոբու Կատոն և արտաքին գործերի նախարար Սանաե Տակաիտին:

Նախկին վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի որդին՝ 38-ամյա Սինձիրոն, դարձել է երկրի հետպատերազմյան պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքական գործիչը, որ ընդգրկվել է նախարարների կաբինետի կազմում: Ըստ որոշ վարկածների՝ ապագայում նա կկարողանա հավակնել վարչապետի պաշտոնին։

Հավելենք նաև, որ կառավարության կազմից դուրս Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Սիգերու Կիտամուրան: Նոր կառավարության միջին տարիքը կազմել է 61,5 տարի։

Չորեքշաբթի երեկոյան նոր կառավարությունը կմասնակցի երկրի կայսեր կողմից հաստատման արարողությանը, որից հետո կառավարությունը կհամարվի պաշտոնապես ձևավորված:

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի առավոտյան ամբողջ կազմով հրաժարական էր տվել: