|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ավելի քան 70 մարդ է զոհվել ճապոնական կղզիների վրա «Ռոկե» մրրկահողմի «հարձակման» հետեւանքով. տեղեկացնում է mignews.com-ը` հավելելով, որ 32 հոգի էլ անհայտ կորել է:
Խաղաղ օվկիանոսում ձեւավորված մրրկահողմն այսօր հասել է Ճապոնիայի ափերը. առաջին հարվածը ստացել է Սիձուոկա նահանգը: Կանխատեսումների համաձայն` տուժելու են նաեւ Տոկիոն եւ Ֆուկուսիմա նահանգը, որտեղ է գտնվում վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը:
Աղետի վնասները 4,1 մլրդ դոլարի կարգի են: Իշխանությունների հորդորով ավելի քան 1,3 մլն մարդ է տարհանվել: