Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ 125-ամյակին նվիրված` «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողովի մասնակից ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրենց կուսակցության գործունեությանը:
«Դաշնակցության 125-ամյա պատմությունը մեր ժողովրդի պատմության անքակտելի մասն է: Իբրև պատասխանատու կուսակցություն` մեր ժողովրդի վերջին` 100-150 տարվա պատմության բոլոր դրվագներում Դաշնակցության դերն ու ձեռագիրը կա»,- ասաց նա` հավելելով. «Դեռևս 1918-20 թվերին էր, որ մենք ընտրեցինք եվրոպական պետականաշինության ձևաչափը` պառլամենտական հանրապետությունը: Դեռևս 1990-ականների սկզբին մենք հանդես եկանք մի նախագծով, որտեղ ամրագրվում էր պառլամենտական ընտրական համակարգը»:
Անդրադառնալով ՀՅԴ-ի պատմության լավ և վատ էջերին` Մկրտչյանն ընդգծեց, որ ինչպես մարդու կյանքում չի կարելի ասել ամենալավն ու ամենավատը, նույն էլ` ժողովրդի ու կուսակցության կյանքում: «Դաշնակցությունը ձևավորվեց այն պահին, երբ հրապարակված էր հայ ժողովրդի մահապատիժը: Սուլթան Համիդի ժամանակ սկսվեց Հայոց ցեղասպանությունը, և Դաշնակցությունը փորձ կատարեց ու կարողացավ ղեկավարել մահվան դատապարտված ժողովրդի հուսահատ պայքարը»,- նշեց նա:
Մկրտչյանը խոսեց նաև սահմանադրական հանրաքվեի մասին: «Ես` որպես մարդ, ով 90-ականների սկզբից քաղաքական դաշտում է, կարող եմ ասել, որ մենք, վեցյակի նախագծի շրջանակներում պառլամենտական կառավարման ձևաչափն էինք պատկերացնում: Մենք գտնում ենք, որ իշխանության ցրման և հավասարակշռման պառլամենտական համակարգն է արդյունավետ: Սա մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս ամենը ներմուծել քաղաքական շահերի դաշտ, վերածել ընտրապայյքարի, մեզ համար ընդունելի չէ, քանի որ մենք լուծում ենք մեր երկրի հիմնական օրենքի խնդիրը»,- ասաց նա: