Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ունենք ընդամենը 6,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա 9,1 տոկոսի փոխարեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում մտահոգություն հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
«Դրական է ցանկացած աճ, բայց չի կարելի մանիպուլացնել վիճակագրական թվերը: Բոլորս ուզում ենք, որ մեր երկիրը դրական զարգացում ունենա և ունենանք սոցիալական խնդիրների լուծումներ, բայց 2018 թ-ին նախորդ կառավարությունը, որին մերժեց մեր ժողովուրդը և հույս ուներ, որ ավելի արագ պիտի զարգանանք, ավելի ներառական լինենք, տնտեսական զարգացումը բոլորին պիտի վերաբերվի, պետք է ստվերը կրճատվի, պետության եկամուտներն ավելանան, թոշակներն ավելանան և այլն, փաստերը հակառակն են վկայում»,-նշեց տնտեսագետը:
Նա բացատրեց, որ տնտեսական ակտիվությունը կարևոր է, որ գործազուրկների համար նոր աշխատատեղեր ստեղծվեն, մարդը գնա՝ աշխատի, իր քրտինքով ընտանիքը պահի: Բայց, այս պարագայում պատկերն այլ է. «Կա տնտեսական ակտիվության ցուցանիշ, վարչապետն էլ տարեսկզբին ասում էր, որ 2018 թ-ին 60 հազարով ավելացել է վարձու աշխատողների թիվը: Հետո, մենք հակափաստարկներ էինք բերում, որ այդ 60 հազարը նոր աշխատատեղեր չեն, դրանք ստվերից դուրս եկած աշխատատեղեր են: Դրանք, իհարկե, դրական են այն առումով, որ ստվերը կրճատվում է, բայց չունեն սոցիալական ազդեցություն»:
Տնտեսագետը ասվածը հիմնավորեց թվերով. 2019 թ.-ի առաջին 7 ամիսներին 16 հազարով ավելացել է գործազուրկների թիվը՝ 234 հազարից դառնալով 250 հազար: Գործազրկության մակարդակը 21 տոկոսից դարձել է 22 տոկոս: Այսինքն, շարունակում է չլուծված մնալ ներառական զարգացման խնդիրը:
Նա նաև նկատեց, որ ստվերի կրճատումը նոր իշխանություններին վերագրելը ճիշտ չէ, քանի որ դա նախկինում սկսված գործընթաց է՝ նշված 60 հազարից 40 հազար աշխատատեղը օրինական դաշտ են եկել 2018-ի առաջին 4 ամիսներին, երբ դեռ իշխանափոխություն չէր եղել:
Փադևոս Ավետիսյանը հիշեցրեց իշխանությունների խոստումը Հայաստանի ՀՆԱ-ն յոթնապատկելու և այս տարվանից երկնիշ տնտեսական աճ ունենալու մասին. «Խոսում է, որ մրգային գինիների արտահանումը աճել է 40 տոկոսով: Լավ է, որ աճել է, բայց մրգային գինիները մեր արտահանման մեջ ի՞նչ տեսակարար կշիռ ունեն՝ 1 տոկոսի չեն հասնում»:
Արտահանումը 2019 թ-ի առաջին 6 ամիսներին 0,5 տոկոսային կետով նվազել է, այն դեպքում, որ 2018-ի նույն ժամանակահատվածում ունեցել ենք 25 տոկոս աճ. տնտեսագետը սա բացատրում է արտահանման խարխուսման ոլորտում ոչ համաչափ բարեփոխումներով, տնտեսական ռիսկով, քաղաքական անկայունությամբ:
Լուծումների մասին՝ տեսանյութում: