կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-12 14:57
Քաղաքական

ՔՊ-ականները մանիպուլացնում ու կեղծիք են տարածում. իրականությունը բոլորովին այլ է

ՔՊ-ականները մանիպուլացնում ու կեղծիք են տարածում. իրականությունը բոլորովին այլ է

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները բոյկոտեցին ԱԺ հերթական նիստը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ամբիոնից հայտարարեց, որ դաշինքը «չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին․  մեկնում ենք Արցախ ու սահմանամերձ բնակավայրեր», ապա՝ ԱԺ ամբիոնին փակցրեց Արցախի դրոշը:

Փաշինյանական արցախատյաց, կապիտուլյացիոն վարչախումբը, ադրբեջանցիների նման, անշուշտ, չէր կարող հանդուրժել Արցախի դրոշի ներկայությունը. ՔՊ-ական պատգամավոր՝ ոմն Վահագն Ալեքսանյան, անմիջապես բարձրացավ ԱԺ ամբիոն և հանեց Արցախի դրոշը, ինչպես ադրբեջանցիներն էին հանում Արցախի դրոշը Փաշինյանի ու նրա հողատու իշխանության պատճառով օկուպացված Շուշիից, Հադրութից, Քարվաճառից և Արցախից զավթած այլ շրջաններից:

Հերթական կեղծ ու մանիպուլյատիվ հայտարարություններով հանդես եկավ նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` հայտարարելով, թե «Արցախի դրոշ տեղադրելը, Արցախի շահերը պաշտպանելը ընդդիմությունը լավագույնս պետք է կատարի այնտեղ, որտեղ կարիք կա հանրայնացնելու Արցախի և Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների մասին հարցը: Իսկ ի՞նչ է անում այն նույն ընդդիմությունը․ բոլոր միջխորհրդարանական հարթակներում, որտեղ իրենք պետք է գան և Արցախի, արցախցու իրավունքներն ու շահերը պաշտպանեն, ասել է թե՝ Արցախի դրոշն այնտեղ վեր հանեն՝ ի ցույց աշխարհի, նրանք չեն գալիս, բոյկոտում են»: Նա ասաց, թե ընդդիմությունը, իբր, «միջխորհրդարանական հարթակներում չի գնում և ընդդեմ ադրբեջանցիների չի գործում»։

Ընդդիմության հասցեին վայրահաչոցներից չէր կարող զերծ մնալ նաև ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը. «Ուզում եմ հասկանալ՝ լավ, այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու, ե՞րբ են այս մարդիկ իրենց վրա պետության կողմից ծախսված գումարները արդարացնելու»։ Նա ընդդիմությանը մեղադրեց, իբր, «Ադրբեջանի սադրանքների հետ զուգորդված գործողությունների մեջ»:

Պատերազմից հետո Արցախ ոտք չդրած ՔՊ-ականների վերոնշյալ հերյուրանքները ընդդիմության հասցեին շարքային մանիպուլյացիա և կեղծիք են, որոնցում արդեն հմտացել են հողատու ՔՊ-ականները:

Անդրադառնանք Կոնջորյանի և Սիմոնյանի խոսքերին, ըստ որոնց՝ «ընդդիմությունը ոչինչ չի անում և ոչնչով չի զբաղվում»:

Նախ՝ 2021 թ. սեպտեմբերին, ինչպես նաև դրանից հետո, հերթական կեղծ մեղադրանքներով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանին թույլ չտրվեցին մեկնել Ստրասբուրգ` մասնակցելու ԵԽԽՎ նիստին, որի ընթացքում պետք է բարձրացվեր Ադրբեջանում պահվող հայ գերիների թեման:

Բացի Գևորգյանից, կեղծ քրգործեր են հարուցվել նաև «Հայաստան» խմբակցության այլ անդամների` Առուշ Առուշանյանի, Մխիթար Զաքարյանի, Արմեն Սարգսյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ: Դաշինքը բազմիցս բոյկոտել էր տարբեր միջազգային կառույցների նիստեր, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրի իր անդամների նկատմամբ կեղծ քրեական հետապնդումների վրա:

Պետք է նաև նշել, որ ընդդիմությունը մասնակցել և մասնակցում է տարատեսակ միջոցառումների, որոնց ընթացքում կարող են բարձրաձայնել Հայաստանի և Արցախի վերաբերյալ խնդիրների մասին: Բերենք ընդամենը մի քանի օրինակ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը 2021 թ. նոյեմբերին և 2022 թ. փետրվարին մասնակցել է ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին, որի ընթացքում բարձրացրել է Արցախի, ինչպես նաև Հայաստանի գլխին կախված՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից վտանգը:

Արցախի պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության կապակցությամբ «ՀԱՅԱՍՏԱՆ» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու էլինար Վարդանյանը դիմում-նամակ էին հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:

«Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, ինչպես նաև «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը մասնակցել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին:

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Ելենա Կիրակոսյանը, որը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի  անդամ է, մասնակցել է աշխատանքներին, ելույթ ունեցել։

Ալեն Սիմոնյանը նաև ընդդիմությանը մեղադրել էր «շատ քիչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու մեջ»: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ընդդիմության ցանկացած նախաձեռնություն մերժվում էր իշխող ՔՊ-ի կողմից, նշենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը միայն անցյալ ամիս երեք օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ. Վարդևանյանը նաև բազմիցս դիմել էր ՍԴ՝ կառավարության և ԱԺ-ի կողմից ընդունված բազմաթիվ հակասահմանադրական օրենքներ վիճարկելու համար:

Ընդդիմությունը 2022 թ. փետրվարին ԱԺ էր բերել թուրք-ադրբեջանական «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը, որը բոյկոտվել էր ադրբեջանասեր ՔՊ-ի կողմից:

Հիշեցնենք նաև, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի հայաստանյան համանախագահն է, որն այդպես էլ ոչ մի նիստ չի գումարել` չնայած ընդդիմության պահանջներին:

Նյութը` Yerkir.am