«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը գրում է.
«Շաբաթներ առաջ Նիկոլը հայտարարեց ապրիլ ամսին կրճատված 70 հազար աշխատատեղերի մասին, հետո էլ հայտարարեց, որ դրանցից 50 հազարը վերականգնվել է, այսօր էլ ` հունիս- հուլիս ամսվա տվյալներով գրանցված աշխատողների քանակն ավելացել է 2700 -ով։
Հրապարակված թվերին հավատալու դեպքում էլ պարզ է դառնում, որ ապրիլին գրանցված աշխատատեղերը ավելին են եղել, քան թե այսօր, հետևաբար Նիկոլը թող նախ ապրիլ ամսվա տվյալների հետ համեմատի 《ավելացած》 աշխատատեղերը, նոր անցնի նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությանը:
Անկախ Նիկոլի հրապարակած թվերից` յուրաքանչյուրս մեր շրջապատում տեսնում ենք ավելացող գործազուրկներ, իսկ օրավարձով չգրանցված աշխատողների շրջանում գործազրկությունը հասել է տագնապալի չափերի:
Մինչև Նիկոլին չհեռացնենք` ներդրումներ չեն լինելու, աշխատատեղեր չեն ստեղծվելու»: