Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեև տասնամյակներ շարունակ ասել են, թե քաղաքական դաշտում թեժ աշուն կամ ամառ է լինելու, և, ըստ երևույթին, թեժություն ասելով, պատկերացրել ենք, թե որոշ զանգվածներ դուրս են գալու փողոց ու դժգոհեն, այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս տարի թեժ աշուն լինելու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ հստակեցնելով՝ թեժ աշունը ոչ թե հեղափոխական տրամադրվածությամբ է պայմանավորված, այլ՝ կուտակված բազմաթիվ հարցերով:
«Այդ հարցերն այս մեկուկես տարվա ընթացքում լուծում չեն ստացել, այժմ էլ, կարծես, «դեդլայնի» փուլ են մտել՝ պայմանավորված թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական զարգացումներով ու պայմանավորվածություններով և այլն: Թեժ աշունը կարող է պայմանավորված լինել նաև իրավիճակային հանգամանքով, ավելի կոնկրետ՝ հոկտեմբերի 2-ին Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ ղեկավարների հավաքով, որն իր տարբեր երանգներն ու ինտրիգներն ունի: Թեժություն առաջացնող հարցերից է Ստամբուլյան կոնվենցիան, որը, կարծես, փորձում են հետաձգել, քանի որ իշխանությունները պատրաստ չեն այդ հարցին լուծում տալ: Ամուլսարի հարցը նույնպես ոչ պակաս թեմա է: Արցախի հարցի լուծման թեման նույնպես կարող է ակտիվանալ: Մյուսը Հրայր Թովմասյանի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորված իրավիճակն է»,- ասաց նա:
Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետը նշեց նաև՝ քանի որ այս բոլորի խնդիրների «դեդլայնների» ժամկետը մոտենում է, ու արդեն պետք է լուծում ստանան, ապա կարող ենք ասել, որ իշխանությունը «խրվել է» խնդիրների փնջի մեջ: