|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Չինաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունը աղետ է ինչպես այդ երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չին-ամերիկյան համագործակցությունը կարող է հանգեցնել շատ կարևոր իրադարձությունների, որոնք օգուտ կբերեն ինչպես երկու երկրներին, այնպես էլ ամբողջ աշխարհին»,- նրա խոսքերն է մեջբերել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«Չինաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունն անկասկած աղետ է ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»,- շեշտել է Սի Ցզինպինը: