կարևոր
7003 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-19 11:59
Աշխարհ

Ո՞վ է ասում, որ մենք չենք հարձակվում Իրանի վրա, հարձակվո՛ւմ ենք․ Նեթանյահու

Ո՞վ է ասում, որ մենք չենք հարձակվում Իրանի վրա, հարձակվո՛ւմ ենք․ Նեթանյահու

Միջուկային զենքի ձեռքբերման ճանապարհին, Իրանը պետք է անցնի հետագա փուլերը, որոնք ես չեմ մանրամասնի, սակայն որպես Իսրայելի վարչապետ պարտավոր եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Իրանը չհասնի դրան։ Այս մասին հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նեթանյահուն։ Երբ հարցրել են, թե արդյո՞ք նա զգում է, որ ինչ-որ բանի համար պետք է ներողություն խնդրի՝ հոկտեմբերի 7-ից սկսած իրադարձությունների կապակցությամբ, պատասխանել է, որ ոչ ոք զերծ չէ սխալներից, այդ թվում եւ՝ ինքը, սակայն հետո քննադատել է լրագրողին․ «Ես կշարունակեմ պայքարել ՀԱՄԱՍ-ի դեմ, իսկ դուք կշարունակեք պայքարել ինձ հետ։ Դա աշխատանքի բաժանում է»:

Ի պատասխան մեկ այլ հարցի, այն մասին թե ինչու է Իսրայելը բավարարվում Իրանի լիազորած ուժերի վրա հարձակվելով, այլ ոչ թե ուղղակիորեն Իրանի, Նեթանյահուն պատասխանել է. «Ո՞վ է ասում, որ մենք չենք հարձակվում Իրանի վրա: Մենք հարձակվո՛ւմ ենք»։