կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-04 16:33
Քաղաքական

Կառավարությունը որևէ լուրջ ձեռքբերում չի ունեցել. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

ՀՅԴ-ն, իբրեւ արտախորհրդարանական ընդդիմություն, երբ քննադատում է իշխանությանը տարբեր հարցերի շուրջ, օրինակ՝ կառավարության գործունեության ծրագիր, կառավարության կառուցվածք, դատական համակարգի «բարեփոխումներ» և այլն,  նրանք անդրադառնում են ոչ թե քննադատության բովանդակությանը, որովհետև բովանդակության մասին ասելիք չունեն, այլ ձևը գտել են՝ սկսում են, թե՝ սա սրա պատվերն է, նա նրա պատվերն է, մշտապես փորձելով հարցը շեղել. ով իրենց քննադատում է՝ հակահեղափոխական է: Այս մասին Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների տնտեսական քաղաքականությանը:

Հարկային եկամուտներն ավելացնելու և աշխատատեղեր ստեղծելու՝  իշխանությունների հայտարարությունները Իշխան Սաղաթելյանը մանիպուլյատիվ է համարում: «Երբ իշխանություններն ասում են՝ ունենք մեծ ձեռքբերումներ, աշխատատեղեր ենք ստեղծել, հարկային եկամուտների մասով ունենք 60 միլիոն հավաքագրում, պետք է լինեն անկեղծ և ասեն նաև դրա իրական պատճառները. հավելյալ աշխատատեղեր ոչ թե ստեղծել են, այլ նախկին ստվերը վերացրել են, այսինքն՝ եթե նախկինում ստվերային աշխատատեղեր են եղել, հարկային կոշտ վարչարարության շնորհիվ բերել են սպիտակ դաշտ: Սա լա՞վ է, իհարկե, լավ է, բայց դա չի ավելացել տնտեսության աճի հաշվին,  ավելացել է կոշտ վարչարարության շնորհիվ, և եթե այսպես շարունակվի, տնտեսությունը չաճի, դա կունենա ծանր հետևանքներ: Ամեն օր ասում են՝ աշխատավարձերի բարձրացում, սա շատ լավ է, բայց պետք է նաև ազնիվ լինեն և ասեն՝ քանի հոգու են աշխատանքից կրճատել այս ժամանակահատվածում և քանիսին են պատրաստվում կրճատել»,- նշեց մեր զրուցակիցը: