կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-30 11:38
Իրավական

Ճանապարհային ոստիկանությունը լուրջ ձեռքբերում ունի. Նորիկ Սարգսյան

Ճանապարհային ոստիկանությունը լուրջ ձեռքբերում ունի. Նորիկ Սարգսյան

Այսօր ճանապարհային ոստիկանության ճանապարհա-պարեկային բաժնի պետ Նորիկ Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց, նոր ուսումնական տարվան ընդառաջ, անվտանգ երթևեկության ուղղությամբ ոստիկանության իրականացրած նախապատրաստական աշխատանքները:

Ներկա պահին ճանապարհային երթևեկությունը, ըստ Սարգսյանի, գնահատվում է կայուն վթարայնության աստիճանի մեջ: Օգոստոսի 29-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է 1772 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 150 և վիրավորվել` 1794 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը` 53-ով, վիրավորների թիվը` 253-ով: Ըստ Նորիկ Սարգսյանի` 2011-ից սկսած` վթարայնության ցուցանիշները տարեցտարի աճում էին, և միայն այս տարվա ցուցանիշները արձանագրում են վթարայնության ցուցանիշների նվազում:

«Այն, որ զոհերի թիվը 53-ով կրճատվել է, դա ոստիկանության համար լուրջ ձեռքբերում է, քանի որ խստացվել է վարչարարությունը ոչ սթափ վիճակում վարող վարորդների նկատմամբ,  պայքար է տարվում թաղանթապատված դիմապակիներով մեքենաների դեմ, սահմանված արագության գերազանցման ուղղությամբ դեմ»,- ասաց Նորիկ Սարգսյանը: