|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Մոսկովյան փողոցում գտնվող խանութ-սրահի դիմացից հուլիսի 1-ին 5 էկզոտիկ ծառ գողացած 3 անհայտ աղջիկները ներկայացել են ոստիկանություն։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Հուլիսի 1-ին, ժամը 13.46-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի մի բնակիչ եւ հայտնել, որ գիշերը, ժամը 02.30-ին, երեք անհայտ աղջիկներ Մոսկովյան փողոցում գտնվող խանութ-սրահի դիմացից գողացել են հինգ հատ էկզոտիկ ծառ:
Մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Օգոստոսի 8-ին քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են կասկածյալներից երկուսի ինքնությունը:
Բացատրական աշխատանքի շնորհիվ Աշտարակ քաղաքի եւ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակչուհիները ներկայացել են բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ընկերուհուն եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: