Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնի քննչական խումբը, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Երվանդ Գ.-ին։ Այս մասին հայտնում են Shasmshyan-ից:
Վերջինս կասկածվում է մարտի 1-ին Երևանի Սեբաստիա փողոցում գործող «Հայփոստ»-ի 0065 մասնաճյուղում կողոպուտ կատարելու մեջ։ Երեկ քննչական բաժնի քննիչ Ազատ Գրիգորյանի որոշմամբ Երվանդ Գ.-ն ՀՀ քր.օր-ի 34-76 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով որպես կասկածյալ ձերբակալվել է։
Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածին թե´ շրջապատում, թե´ ընտանիքում որակել են որպես պարկեշտ անձ, անգամ հարևաններն ու հարազատները զարմացել են, որ նա դիմել է նման քայլի։
Ըստ տեղեկությունների՝ կողոպուտ կատարելու պատճառը եղել է այն, որ նրա երեխան ունեցել է առողջական խնդիրներ՝ երիկամների հետ կապված, ու քանի որ սոցիալապես անապահով է, ստիպված փորձել է գումար հափշտակելու միջոցով լուծել երեխայի առողջական խնդիրները։
Այս տեղեկությունը քննչական բաժնում նույնպես ճշտվում է։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին կողոպուտ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում գլխարկով ու բաճկոնով քաղաքացին մտել էր Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի 0065 փոստային բաժանմունք և աշխատակցից պահանջել գումար: Փոստ ներխուժողը դիմադրության հանդիպելուց հետո գողացել էր 2 հազար դրամ և դիմել փախուստի: