Դեկտեմբերի 26-ին Ն.Փաշինյանը, ինչպես ինքն է նշել, քանի որ չի ուզեցել թաքցնել ճշմարտությունը, իր ասուլիսի ընթացքում արած հայտարարությունները պարզաբանել է նոր ստատուսով։ Այն ստացել է 4.800 հավանություն, այդ թվում՝ 1000 սրտիկ էմոջի։ Այդ սրտիկողների շարքում միայն 280-ն են, որ հնարավոր է կոնկրետ նույնականացնել, կապ չունի հայկական ազգանուններով, թե ոչ։ Մնացած 720-ը ստորեւ բերված էկզոտիկ ծագման օգտատերեր են։
Հիմա հարց/խորհուրդ Փաշինյանի ադմիններին ու նրա ՖԲ-յան համբավը սպասարկող թիմին։ Եթե դա դուք եք արել, ապա բոլորդ մասնագիտական անհամապատասխանության հիմքով պետք է գործից ազատման դիմում գրեք։ Եթե դա դուք չեք արել, ապա միեւնույն է, պետք է այդ դիմումները գրեք, քանի որ չեք ապահովում նման սկանդալային կիքսերից Նիկոլ Փաշինյան օգտատիրոջ անվտանգությունը։
Վիրտուալ կառավարումը ի վերջո սրան էլ հանգեցնելու էր։
Լաուրա Բաղդասարյան
«Ռեգիոն» հետազոտությունների կենտրոնի ղեկավար